2264 դիտում
11:18 21-01-2019
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը Ստրասբուրգ է մեկնել իր ողջ կազմով՝ 8 հոգով
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունվարի 20-26-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) է գործուղվել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը՝ ողջ կազմով:
ԱԺ-ից հայտնում են, որ Ստրասբուրգ են մեկնել, մասնավորապես, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ Սոս Ավետիսյանը:
Նշենք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հիմնական կազմում ընդգրկված են Ռուբեն Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Էդմոն Մարուքյանն ու Նիրա Զոհրաբյանը: Մնացած 4-ը փոխարինող կազմում են ընդգրկված:
Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը:
Նմանատիպ նյութեր
1578 դիտում
09:39 20-09-2014
Հայաստանյան պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի ողջ կազմով. ՀԺ
1185 դիտում
12:39 17-01-2015
Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ է մեկնելու ողջ կազմով. ՉԻ
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»