211652_close_icon
views-count1581 դիտում article-date 09:39 20-09-2014

Հայաստանյան պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի ողջ կազմով. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին մեկնարկելու է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որի օրակարգում մի շարք կարևոր հարցեր կան։ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից երեկ պաշտոնապես հայտնեցին, որ Ստրասբուրգ է մեկնելու հայաստանյան պատվիրակությունն իր ողջ՝ հիմնական և փոխարինող կազմով։ Հիշեցնենք, մինչև հոկտեմբերի 3-ը նախատեսված ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում կարող է որոշվել, թե ով է դառնալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորը, եթե իհարկե մինչ այդ հայաստանյան մրցույթն ավարտվի, և ՀՀ-ն հասցնի իր երեք թեկնածուների անուններն ուղարկել Ստրասբուրգ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր