2577 դիտում
09:01 15-06-2022
Հայկական ֆուտբոլը խայտառակ վիճակում է. Ֆեդերացիան` իր ողջ կազմով պետք է հրաժարական տա․ «Ժողովուրդ»
Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Ազգերի Լիգայի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը դարձյալ խայտառակ պարտություն կրեց, այս անգամ 1։4 հաշվով զիջեցինք Շոտլանդացիներին: Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում այն մասին, որ ֆեդերացիայում ոչ առողջ մթնոլորտ է, մամուլը բազմիցս գրել է այն մասին, որ այդ կառույցը մութ գործերով է տարված, իսկ ՀՀ Կառավարության կողմից փաստացի համակարգող է «նշանակված» ֆուտբոլի հետ կապ չունեցող, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Խոսվում է, որ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահ է աշխատում Սիմիդյան Հակոբի ու Արմեն Նիկողոսյանի մոտ: Մամուլը, այդ թվում` Ժողովուրդ օրաթերթը բազմիցս գրել է, որ անգամ Ֆուտբոլի ակադեմիայում գործող շոգեբաղնիքը չի ծառայում ֆուտբոլիստներին, այլ այնտեղ գնում են նորելուկ պաշտոնյաներ։
Վերջերս նկատվում է, որ ֆեդերացիայի ղեկավարությունն ավելի շատ զբաղված է միջոցառումներ կազմակերպելով, Ֆեդերացիայի կազմավորման 30 ամյակի առիթով շատ հյուրեր են կանչել, դե պարզ է, որ հսկայական գումարներ են ծախսվելու, որոնք անվերահսկելի են, բայցև չեն ծառայում ֆուտբոլի զարգացմանը:
Մենք հավաքագրում ենք նորանոր տվյալներ ֆեդերացիայի նախագահի, նրա տեղակալի ու Հակոբ Սիմիդյանի գործունեության մասին: Հատկապես հետաքրքրական են շինարարական ոլորտում կատարվող գործարքները, շինարարական ընկերությունների հետ նրանց առևերևույթ փոխկապակցությունները: Այս մասին կխոսենք ավելու ուշ և խիստ փաստարկված, իսկ մինչ այդ ցավով ենք հետևում, թե ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում, թե ուր են գնում ՈւԵՖԱ-ից և ՖԻՖԱ-ից ստացվող միլիոնավոր դոլարները, թե որ կազմակերպությունն է ստանձնել մեր հավաքականի արտերկրյա չարթերային թռիչքների կազմակերպումը և ով է այդ գործընթացի մեջ ներգրավված և այլն: Իսկ ֆեդերացիա ուղղված մեր բոլոր զանգերն ու դիմումները մնում են անպատասխան:
Ցավով պետք է ավելացնենք, որ նույն ողբալի վիճակն է բոլոր տարիքային խմբերի հավաքականներում. Հայաստանում ֆուտբոլն ապագա չունի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը