211652_close_icon
views-count1178 դիտում article-date 12:45 18-01-2015

Ստեփանակերտի պետական թատրոնը կրում է նրա անունը. այսօր Վահրամ Փափազյանի ծննդյան օրն է

1888 թ. հունվարի 18-ին ծնվել է հայ նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: Նա սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, ապա՝ Միլանի գեղարվեստի ակադեմիայում: Նա բեմական առաջին փորձերը սկսել է Փարիզում, նաեւ հանդես է եկել իտալական շրջիկ թատերախմբում: Վահրամ Փափազյանը աշխատել է Բաքվի ու Թիֆլիսի հայկական թատրոններում: Նաեւ ելույթներ է ունեցել Ռուսաստանում, հայտնի են նրա խաղերը՝ «Օթելլո» եւ «Լիր արքա» ներկայացումներում: 1954 թվականից աշխատել է Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնում: Փափազյանը զբաղվել է նաեւ թատերավերլուծությամբ եւ գրական գործունեությամբ, հայտնի է նրա «Հետադարձ հայացք» հուշագրությունը: Մահացել է 1968 թվականի հունիսի 5-ին՝ Լենինգրադում, թաղված է Երեւանում: Ստեփանակերտի պետական թատրոնը կրում է Փափազյանի անունը:

Նմանատիպ նյութեր