211652_close_icon

«Իսլամական պետության» զինյալները ազատ են արձակել եզդիների

views-count1806 դիտում article-date 18:12 19-01-2015
Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ազատ են արձակել մոտ 200 եզդիների: Նրանց թվում երեխաներ, տարեցներ եւ հոգեկան խնդիրներ ունեցողներ կան: Որոշ տվյալներով՝ զինյալները նրանց բերել են Իրաքի հյուսիսային շրջաններից մեկից եւ ազատ արձակել: Հիշեցնենք, որ «Իսլամական պետությունը» գրավել է Սիրիայի եւ Իրաքի զգալի մասը: Հայտնի է, որ խմբավորումը պատանդ է պահում մի քանի հազար բնակչի, այդ թվում՝ քրդերի եւ եզդիների:

Նմանատիպ նյութեր