211652_close_icon
views-count961 դիտում article-date 12:29 19-01-2015

Ռոստովում 3 կգ մարիխուանա է առգրավվել

ՌԴ Ռոստովի երկրամասի Զերնոգրադսկի շրջանում ոստիկանները մի տղամարդու մոտից 3 կգ թմրանյութ են առգրավվել: Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ քրեական հետախուզության օպերլիազորները նշված շրջանի Նովոիվանովկա գյուղի բնակչի տանը հայտնաբերել են մեծ քանակությամբ բուսական ծագման նյութ և այն ուղարկել են փորձաքննության: Քիմիական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն մարիխուանա տեսակի թմրանյութ է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Նմանատիպ նյութեր