211652_close_icon
views-count1160 դիտում article-date 15:46 19-01-2015

Հրանուշ Հակոբյանը ՀՀ և ԼՂՀ մի քանի ուսուցիչների պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության մեդալներով և պատվոգրերով

Հունվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցեց երիտասարդության հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2014 թվականի ընթացքում իրականացված միջոցառումների ամփոփմանը նվիրված նիստին: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:Նա կարևորեց հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը միտված նմանատիպ և արդեն ավանդական դարձած հանդիպումները, նշելով, որ երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում տարեցտարի ակտիվորեն ներգրավվում են ավելի մեծ թվով շահագրգիռ կառույցներ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար ՀՀ Արարատի մարզի Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոցի և ԼՂՀ Հադրութի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Աղավնի Մինասարյանին և Լյուբա Մայիլյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարություն «Մայրենիի դեսպան» մեդալով, իսկ ՀՀ Տավուշի մարզի Բերդի թիվ 4 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհիներ Անահիտ Սարգսյանին, Արմինե Մկրտչյանին, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Գևորգ Սարգսյանին շնորհեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր: Զեկույցներով հանդես եկան նաև հայրենասիրական դաստիարակության ոլորտում ներգրավված տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր