3397 դիտում
20:43 19-01-2015
Գյումրիում սպանության զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակի արարողություն՝ Սանկտ-Պետերբուրգում
Հուվարի 18-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը պատարագ մատուցեց հունվարի 12-ին Գյումրիում սպանությունների զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին:
Պատարագից հետո ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր ցավակցությունը հայտնեց Գյումրիում տեղի ունեցած սպանությունների կապակցությամբ և դատապարտեց կատարված հանցագործությունը:
Հոգեհանգստյան արարողությունից հետո հայ համայնքի ներկայացուցիչները Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ ծաղիկներ դրեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ:
Այնուհետև եկեղեցու բակում Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մեծ մոմերով «Գյումրի» գրեցին, ինչը կոչված էր հավերժացնելու սպանության զոհերի հիշատակը: Այս հուշակոթողը միջոցառման ողջ ընթացքում լցվեց ժողովրդի կողմից վառվող մոմերով, որոնք եկել էին իրենց հարգանքը մատուցելու Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքին:
Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի առջև մի քանի օր շարունակ քաղաքի բնակիչների կողմից ծաղիկներ և մանկական խաղալիքներ են դրվում:
Նմանատիպ նյութեր
2743 դիտում
19:09 21-01-2015
Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառում՝ Մոսկվայում
2724 դիտում
13:42 22-01-2015
Բաթումում տեղի է ունեցել Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառում
1162 դիտում
17:58 23-01-2015
Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառում Դոնի Ռոստովում
Այս բաժնից
526 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
712 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1456 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն