Հրաշքը, որին սպասում էին բոլորը, տեղի չունեցավ. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ երեկ Գյումրին և ողջ Հայաստանը կրկին ալեկոծվեցին: Հրաշքը, որին սպասում էին բոլորը, տեղի չունեցավ. բժիշկներին չհաջողվեց փրկել Գյումրիի սպանդից ողջ մնացած՝ ընտանիքի վերջին անդամի՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Երեկ մինչ ուշ երեկո Գյումրին կրկին լարված վիճակում էր, մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժեր էին Երևանից տեղափոխվել Գյումրի:
Իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մտավախություն ունեն, որ ցանկացած պահի Գյումրիում հասարակությունը կրկին կարող է ոտքի կանգնել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: