1043 դիտում
12:55 20-01-2015
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը hունվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր և Լիտվայի Հանրապետության իշխանությունների անունից ցավակցություն և զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ: Կողմերը քննարկել են առաջիկայում Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսի Հայաստան կատարելիք այցին առնչվող որոշ մանրամասներ, հստակեցրել օրակարգային մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Լիտվան, ինչպես նաև Եվրամիության երկրները կարևոր գործընկեր են Հայաստանի համար, և ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակական համագործակցության:
Դեսպանը նույնպես արդյունավետ է համարել հայ-լիտվական համագործակցությունը՝ նշելով, որ երկու երկրների միջև ձևավորված գործընկերային մշակույթը միջազգային հարաբերությունների հաջողված օրինակներից է:
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
18:21 07-02-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
1267 դիտում
22:00 07-07-2015
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
856 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան