211652_close_icon
views-count8670 դիտում article-date 16:50 20-01-2015

2016 թ-ից Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազա կուղարկվեն միայն բարոյահոգեբանական ստուգումներ անցած պայմանագրային զինծառայողները

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը 2016 թվականից համալրվելու է միմիայն պայմանագրային զինծառայողներով: Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի աղբյուրը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ռազմաբազայի վերջին ծառայողները կհեռանան այնտեղից 2016-ի գարնանը: Շտաբի ներկայացուցիչն ընդգծել է, որ որոշումն ընդունվել էր դեռ անցյալ տարվանից և կապ չունի Գյումրիի ողբերգական դեպքի հետ և հավելել, որ ռազմաբազա ուղարկվող զինծառայողները նախապես կենթարկվեն համապատասխան բարոյահոգեբանական ստուգումների:

Նմանատիպ նյութեր