211652_close_icon
views-count3884 դիտում article-date 16:19 20-01-2015

ՀՀԿ-ի հայտարարությունը՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

ՀՀԿ խմբակցությունը ցավակցական ուղերձ է հղել գյումրեցի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, որում ասված է. «ՀՀԿ խմբակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, հայ ժողովրդին փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ: Ցավոք, չհաջողվեց փրկել երեխայի կյանքը, և վերջին լույսը մարեց բոլորիս սրտերում: Այս օրերին մեր ժողովուրդն իր արդարացի պահանջի իրականացման համար դրսևորեց միասնականություն և հաստատակամություն: ՀՀԿ խմբակցությունը հետևողական է լինելու, որպեսզի ոճրագործության մեղավորները ենթարկվեն խստագույն պատժի»:

Նմանատիպ նյութեր