13005 դիտում
22:02 20-01-2015
Սերյոժայի ծնողների ու հարազատների թաղման օրերը Գյումրիում կյանքիս ծանրագույն պահերն էին. Արմեն Երիցյան
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, անդրադառնալով Սերյոժա Ավետիսյանի մահվան դեպքին, իր ցավակցությունն է հայտնել փոքրիկի հարազատներին:
«Մեծ ցավ ապրեցի՝ իմանալով փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Նրա ծնողների, հարազատների հոգեհանգստի ու թաղման օրերը Գյումրիում կյանքիս ծանրագույն պահերն էին, և վեցամսյա վիրավոր փոքրիկի մաքառումն ինչ-որ տեղ մխիթարող, հուսադրող, նաև համախմբող հզոր լիցք ուներ:
Խորապես ցավակցում եմ փոքրիկի հարազատներին, բարեկամներին, գյումրեցիներին ու բոլոր նրանց, ովքեր այս օրերին աղոթում էին Սերյոժայի փրկության համար, այն փոքրիկի, որ կյանքի համար մղած իր համառ պայքարի յոթ օրերի ընթացքում համախմբեց մի ամբողջ ժողովրդի՝ պատգամելով չկորցնել այդ համախմբվածությունը, հայի կորովն ու տոկունությունը»,- հայտնում է ՏԿԱԻ նախարարության լրատվական ծառայությունը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
15574 դիտում
21:05 25-02-2017
«Կյանքիս ամենատխուր պահերն էին առաջին զավակի և Գևորգ Չաուշի մահվան լուրերը լսելը»․ Այսօր Անդրանիկի ծննդյան օրն է
21807 դիտում
10:10 07-05-2017
Հաց բերողի թաղման հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհին քարի նստած. Հաց բերողի մայր
5054 դիտում
22:48 19-01-2015
Գյումրիում եւ Երեւանում ի հիշատակ Սերյոժայի՝ մոմավառություններ են սկսել
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան