15574 դիտում
21:05 25-02-2017
«Կյանքիս ամենատխուր պահերն էին առաջին զավակի և Գևորգ Չաուշի մահվան լուրերը լսելը»․ Այսօր Անդրանիկի ծննդյան օրն է
Անդրանիկն առաջին ագնամ ամուսնացել է 17 տարեկան հասակում։ Առաջին ամուսնությունը անհաջող է եղել։ Կինը ծննդաբերելու ժամանակ մահացել է, իսկ երեխան մահացել է օրեր անց։
1916 թվականին Անդրանիկը ներկա է գտնվում իր քեռորդի Վահան Փափազյանի հարսանիքին, որտեղ և գտնվում էր մի երիտասարդ օրիորդ։ Անդրանիկը հրապուրվում է օրիորդով։ Մինչև առաջարկություն անելը Փաշան խորհրդակցում է Հովհաննես Թումանյանի հետ և որից հետո էլ որոշում է դիմել օրիորդին։
Հանդիսություններից մեկի ժամանակ օրիորդին դիմում է հետևյալ կերպ.
-Ես կը սիրեմ քեզ և կը փափագիմ ամուսնանալ քեզ հետ, դուն ալ ինձ կը սիրե՞ս։ -Օ՛, ես ինչպե՞ս կրնամ քեզ չսիրել, չէ՞ որ դուն իմ սիրելի հերոսն ես...։ Անդրանիկը այսպիսի պատասխան չէր սպասում, օրիորդի այդ պատասխանը տակնուվրա է անում հերոսի մտքերը և նա մռայլվում է։
Մի քանի րոպեից նա սթափվում է և որոշում իր անելիքը, իր մոտ է կանչում Ռոստոմին և մի երկտող ուղարկում օրիորդին, հայտնելով նրան, որ մոռանա ամուսնության մասին։ «Եվ այսպես ՝ Հայոց մեծաթռիչ Արծիվը մի անգամ փորձեց իր երկնային սլացքից վայր իջնել երկրի վրա, ապրել սովորական մարդու ամենասովորական կյանքով, սակայն երկրաբնակի մի փոքրիկ անուշադրությունը, վերապահությունը, գուցե թերացումն ու անըմբռնումը նրան կրկին մղեցին վեր՝ դեպի եթերային նոր թռիչքների... Հասկանալի է, որ տարիքային տարբերությունը, դեռատի օրիորդի ռոմանտիկ պատկերացումները հիմնական պատճառն էին, որ Անդրանիկն այս անգամ էլ իրենից դեն շպրտեց անձնական կյանքի այդ նոր փոփոխությունը։ Եվ նա դեռ սավառնում էր երկնքում...»
Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնացել է 1921 թվականին Փարիզում, Նվարդ Քյուրքչյանի հետ։ Նրանց «քավորը» եղել է Պողոս Նուբար Փաշան։ Երկրորդ կնոջից Անդրանիկը երեխաներ չունեցավ։
Երբ մի անգամ Անդրանիկին հարցրել են, թե որոնք են եղել իր կյանքի ամենատխուր պահերը, նա պատասխանել է, որ առաջինը զավակի մահվան լուրը լսելն էր, երկրորդը՝ Գևորգ Չաուշի։
Նմանատիպ նյութեր
13002 դիտում
22:02 20-01-2015
Սերյոժայի ծնողների ու հարազատների թաղման օրերը Գյումրիում կյանքիս ծանրագույն պահերն էին. Արմեն Երիցյան
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար