18871 դիտում
09:41 21-01-2015
Հերթական «շումախերական» վթարը՝ Երևանում. «գոլդ» համարանիշներով Toyota-ի վարորդը տապալել է էլեկտրասյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Ջիվանի փողոցի բնակիչ, 43-ամյա Աշոտ Հովհաննիսյանը, վարելով Toyota Camry մակնիշի 10 AO 777 համարանիշի ավտոմեքենան, Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել 59 էլեկտրասյանը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված էլեկտրասյանը բախվելուց հետո ավտոմեքենան առաջ է ընթացել, այնուհետ բախվել է թիվ 57 էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ավտոմեքենայի վրայից համարանիշներն ինչ-որ անձինք հանել էին:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ»-ի աշխատակիցները, ովքեր շվարած կանգնած իրար հետ զրուցում էին, թե նույն ճանապարհահատվածում մի քանի տապալված էլեկտրասյուներ են վերանորոգել և մեկն էլ մի քանի մետր ներքև է, որ դեռ չեն վերանորոգել, ու հերթական էլեկտրասյունն է տապալվել «շումախերչիկի շնորհիվ»:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արցախի փողոցի 14Ա շենքի բնակիչ, 46-ամյա Հրայր Սեդրակյանի անվամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25087 դիտում
09:40 12-12-2014
Երևանում «գոլդ» համարանիշներով Toyota Land Cruiser-ի վարորդը՝ «շումախերական» վթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
48160 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ