211652_close_icon
views-count1571 դիտում article-date 11:37 21-01-2015

Բելառուսն ու Ղազախստանը չեն արձագանքել Գյումրիում իրականացված ոճրագործությանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԵՏՄ շրջանակներում Հայաստանի գործընկերներ հանդիսացող Բելառուսն ու Ղազախստանը ոչ մի կերպ չարձագանքեցին Գյումրիում իրականացված ոճրագործությանը: Բելառուսի ու Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նուրսուլթան Նազարբաևն անգամ ցավակցական ուղերձ չհղեցին Սերժ Սարգսյանին: Ավելին՝ այդ երկրների խոշոր զանգվածային լրատվամիջոցներն ընդհանրապես չեն անդրադարձել Գյումրիում գրանցված սարսափելի դեպքին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր