211652_close_icon
views-count2265 դիտում article-date 17:57 21-01-2015

Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ իր մոտեցումները

Հունվարի 21-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մարտեն Էնբերգի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում, հավատարմատարի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ իր մոտեցումները և Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքները` հատկապես կարևորելով Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիայի, մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների շարունակական ոտնահարումների արատավոր երևույթների վերացումը: Առաջին նախագահը նաև ներկայացրել է իր մոտեցումները տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր