Համայնքների խոշորացման որոշումը կարծես թե կայացվել է. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ առաջիկա գարունը, մեծ հավանականությամբ, թեժ է լինելու Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզի մոտ 20 համայնքներում: Կառավարությունը մտադիր է մոտ ապագայում հանրաքվեներ անցկացնել այդ համայնքների խոշորացման հարցով:
Բոլոր հիմքերը կան մտածելու, որ հանրաքվեների ընթացքում գործադրվելու են իշխանական, վարչական լծակները դրական արդյունք ապահովելու համար, չնայած համայնքների հիմնական մասի բնակիչները բացասաբար են տրամադրված իրենց համայնքները խոշորացնելու հեռանկարին: Բայց խոշորացման քաղաքական որոշումը կարծես թե կայացվել է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։