1483 դիտում
08:07 22-01-2015
«Թումո» կենտրոն բացելու համար Վ. Ղուկասյանը փոխանցե՞լ է խոստացած գումարը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ դեռևս 2014 թվականի նոյեմբերի 7-ին՝ Գյումրիում «Թումո» կենտրոն բացելու համար կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խոստացել է փոխանցել 30 հազար դոլար: Նա հեռուստամարաթոնի ուղիղ եթերում հայտարարել էր, որ 10 հազար դոլարը փոխանցում է իր աղջկա անունից, 10 հազարը՝ հանգուցյալների անունից, քանի որ նրանք խնդրել են իրեն, իսկ 10 հազարը՝ անձամբ իր անունից:
Թերթի լրագրողի այն հարցին, թե ինչու իր խոստումը չի կատարում, Վարդան Ղուկասյանը պատասխանել է, որ «Դա քո ինչ խելքի բանն է, ո՞վ է ասել, որ չի փոխանցվել, աղջիկ ջան, հանգիստ մնա՛, ես ինչ ասել եմ, իմ խոսքի տերն եմ, դու արխային էղի, մենք փոխանցել ենք, որոշակի բան մնացել է, դա էլ կփոխանցենք»: Ի դեպ, , ըստ խոստացված նվիրատվությունների արդյունքի՝ հեռուստամարաթոնում հավաքվել էր 300 հազար դոլար: Այդ գումարով այս տարի Գյումրիում պետք է բացվի «Թումո» կենտրոն, որտեղ պետք է կրթվեն տարեկան 1000 երեխա Գյումրիից և Շիրակի մարզի այլ բնակավայրերից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1828 դիտում
11:15 23-09-2014
Վանաձորի քաղաքապետը հերոսաբար զոհված զինծառայողի ընտանիքին չի տրամադրել խոստացած գումարը. Ժամանակ
Այս բաժնից
652 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
892 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2200 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ