1651 դիտում
13:15 22-01-2015
Նոր դրույթ՝ սպիտակ շաքարի ներմուծման մասին. 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում կհաստատի մի որոշում՝ ՀՀ տարածք սպիտակ շաքարի ներմուծումը կանոնակարգելու մասին։ Սպիտակ շաքարը պատրաստի շաքարն է, իսկ որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Այսօրվա որոշումը պատրաստի շաքարի ներմուծումն արգելելու մասին է։ Դրանով սահմանվում է, որ սպիտակ շաքարի (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10% ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` մեկ տարվա ընթացքում 4 000 տոննայից ոչ ավելի ծավալով:
Ի դեպ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը ներմուծում է ոչ թե պատրաստի շաքար, այլ շաքարի հումք։ Այսինքն՝ Ս. Ալեքսանյանը այսուհետ ևս կշարունակի շաքարի հումք ներմուծել՝ առանց մաքսատուրքի։
Իսկ մյուս գործարարներն այլևս հաստատ շաքար չեն ներմուծի։ Որովհետև նախ գործում է 4000 տոննայի առավելագույն սահմանաչափ։ Երկրորդ՝ նրանք պետք է վճարեն մաքսատուրք:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2496 դիտում
09:03 31-05-2016
Ի՞նչ կարող է անել պաշտոնը մարդու հետ. Արծվիկ Մինասյանը արդարացնում է շաքարի մենաշնորհը. «168 Ժամ»
9357 դիտում
10:29 29-09-2018
Ի՞նչ առնչություն ունի Սամվել Ալեքսանյանը Սևանի շաքարի գործարանի հետ. «168 ժամ»
Այս բաժնից
826 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1087 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2380 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ