211652_close_icon
views-count1304 դիտում article-date 15:22 22-01-2015

Կոտրել էին «Օպել Աստրա ՋԻ»-ի պատուհանը և գողություն կատարել

2014 թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կոտրել են շենքերից մեկի բակում կայանված «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի դռան պատուհանը և բեռնախցիկից գողացել գազի գլանակը, դիմային հայելին և ավտոմեքենայի հաշվիչը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունվարի 21-ին, ժամը 16.00-ին, Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Ս.-ին: Պարզվել է, որ գողությունը կատարել են Արմեն Ս.-ն և 1979 թ. ծնված Մովսես Մ.-ն /կալանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, կալանքը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում/: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր