211652_close_icon
views-count2443 դիտում article-date 16:33 22-01-2015

Պատրիարք Կիրիլը առաջարկել է չֆինանսավորել աբորտները

Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ՌԴ օրենսդիր մարմնին կոչ է արել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգից հանել հղիության արհեստական ընդհատումը: Նա ասել է, որ Ռուսաստանի ամենամեծ դժբախտություններից մեկը մնում է աբորտների թվի աճը: Ըստ նրա, եկեղեցին հետևելով «Մի՛ սպանիր» պատվիրանին, վստահ է, որ դեռ չծնված երեխայի սպանությունը ծանր մեղք է: Այս ամենի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է համակարգային միջոցներ ձեռնարկել, որի մեջ մտնում է նաև ընտանիքների օգնությունը՝ կենցաղային պայմանների լուծում, բազմազավակ ընտանիքների նյութապես աջակցություն: Նա նաև նշել է, որ շատ հաճախ խնդիր է նաև այն , որ հղի կանանց վրա նյութական և բնակարանային խնդիրներից դրդված ճնշում են գործադրում բարեկամները և բժիշկները: Նա նաև հիշեցրել է, որ ճիշտ է՝ աբորտների թիվը շատ է կրճատվել, բայց միևնույնն է, Ռուսաստանում ցուցանիշը մնում է շատ բարձր: Եթե հաջողվի երկու անգամ կրճատել դրանց թիվը, ապա կստացվի կայուն և հզոր դեմոգրաֆիկ պատկերի աճ:

Նմանատիպ նյութեր