40742 դիտում
22:16 22-01-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ վրաերթի է ենթարկվել ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախկին նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում 62-ամյա Միշել Օզսիսմանը իր վարած Opel մակնիշի 15 OO 178 համարանիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Կամո Իվանի Աթայանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Գեղամ Գալստյանը, ում հանձնարարականով մեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Ֆրանսիայի հանրապետության քաղաքացի է, իսկ վրաերթի ենթարկվածը՝ ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախկին նախարարն էր, ով այժմ աշխատում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների կրթական կենտրոնում որպես ամբիոնի վարիչ:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+