211652_close_icon
views-count1109 դիտում article-date 11:03 23-01-2015

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Հունվարի 21-ին, ժամը 13.10-ին, 1956 թ. ծնված Թամարա Խ.-ն ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժին և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 122 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփ, նռնակի 2 պայթուցիչ և փամփուշտների 2 շղթա: *** Ոստիկանության Եղեգնաձորի բաժնին կից պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 21-ին, ժամը 17.30-ին, 1987 թ. ծնված Մանվել Գ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, «ՏՕԶ-66» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: *** Հունվարի 21-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Վայքի բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արմեն Ա.-ն և կամավոր հանձնել երկփողանի, 16 մմ տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան: *** Հունվարի 21-ին, ժամը 15.00-ին, 1957 թ. ծնված Հռիփսիմե Մ.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի ակոսավոր հրացան և 7.62 մմ տրամաչափի 11 փամփուշտ: *** Հունվարի 21-ին, ժամը 11.00-ին,1985 թ. ծնված Կարեն Մ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է հակատանկային նռնակ, «Կարաբին» տիպի, 7.62 մմ տրամաչափի 46 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտներով: *** Հունվարի 21-ին, ժամը 12.10-ին, 1962 թ. ծնված Վաչագան Ե.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, 5.45 մմ տրամաչափի` 60, 7.62 մմ տրամաչփի, «Կարաբին» տիպի ինքնաձիգի 9 փամփուշտ: *** Հունվարի 21-ին, ժամը 11.50-ին, 1955 թ. ծնված Հրանտ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին և կամավոր հանձնել «Իժ-58» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր