984 դիտում
12:48 02-05-2016
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1982 թ. ծնված Վարդան Հ.-ն կամավոր հանձնել է առանց պայթուցիչի ինքնաշեն նռնակ, նռնակի 7 պայթուցիչ ու տարբեր տրամաչափի 119 փամփուշտ:
***
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1970 թ. ծնված Արմեն Բ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի դատարկ պահունակ, 7.62 մմ տրամաչափի 38 փամփուշտ` շղթայով, և տարբեր տրամաչափի 24 փամփուշտ:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ 1977 թ. ծնված Արթուր Տ.-ն կամավոր հանձնել է «Իժ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, «ԱԿ74» ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և «ԱԿ 74» ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 58 փամփուշտ:
***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1984 թ. ծնված Արեն Տ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:
***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված Նարգիզ Հ.-ն կամավոր հանձնել է 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն ինքնաձիգ` պահունակով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
786 դիտում
14:57 13-06-2015
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
901 դիտում
15:52 13-05-2016
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
Այս բաժնից
565 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը