211652_close_icon
views-count3829 դիտում article-date 15:35 23-01-2015

Տավուշի մարզում հերթական կրակոցների մասին ահազանգը ստանալուց հետո Արմեն Երիցյանը մեկնել է դիրքեր

Տավուշի մարզում հերթական կրակոցների մասին ահազանգը ստանալուց հետո Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը մեկնել է դիրքեր: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը: Նա այցելել է Չինար եւ Մովսես գյուղեր: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձերն են ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ, որոնք կասեցնելու ժամանակ, ցավոք, հայկական կողմը կորուստներ է ունեցել: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: Կան նաև վիրավորներ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: Նախնական տվյալներով՝ ադրբեջանական կողմն ունի 3 զոհ: Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:

Նմանատիպ նյութեր