211652_close_icon
views-count2863 դիտում article-date 23:52 23-01-2015

Արարատի մարզպետը զորակոչիկներին գիրք է նվիրել

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Արտաշատ քաղաքի զինվորական կոմիսարիատում կազմակերպված միջոցառմանը: Զինվորներին բարի ծառայություն մաղթելուց հետո մարզի ղեկավարը զրուցել է նաև նրանց ծնողների, հարազատների հետ, պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում մշտապես աջակցություն ցուցաբերել զինծառայողներին և նրանց ընտանիքներին: Ձմեռային զորակոչին նվիրված միջոցառումների շարքն Արարատի մարզում եզրափակվել է այսօր՝ Մասիսի զինվորական կոմիսարիատում կազմակերպված հանդիսավոր արարողությամբ, որին ևս մասնակցել է Արարատի մարզպետը: Միջոցառումը մեկնարկել է մարզպետի ողջույնի խոսքով: Նա զորակոչիկներին մաղթել է խաղաղ և արգասաբեր ծառայություն և նրանց նվիրել Սերժ Առաքելյանի «Հրեղեն ոգու կանչը» գիրքը, որը պատմում է Արցախյան գոյամարտում հայ զինվորի սխրանքների մասին: Այնուհետև զորակոչիկներն ու հյուրերը ծաղիկներ են դրել հայ զինվորի հիշատակին նիրված հուշաքարին: Հանդիսությունն ավարտվել է փողային նվագախմբի հայրենասիրական կատարումներով, որից հետո զորակոչիկներն ուղևորվել են դեպի կենտրոնական հավաքակայան, հայտնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր