211652_close_icon
views-count3271 դիտում article-date 18:40 30-08-2018

Հանդիպում՝ «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալների հետ. «Անտարես» հրատարակչությունը 400 գիրք է նվիրել ՔԿՀ-ի գրադարանին

2018 թվականի մարտից «Հայ գիրք» գրախանութը և «Անտարես» հրատարակչությունը հանդես եկան ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրելու նախաձեռնությամբ: «Նվիրիր գիրք բանտերի գրադարաններին» ակցիայի նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, անկախ ազատության սահմանափակումից, ստանան կրթվելու և տեղեկացված լինելու առավել լայն հնարավորություն: Հատկանշականն այն է, որ նվիրաբերվող գիրքը պետք է անպայման ունենա մակագրություն՝ «Բանտում գտնվող մեր քաղաքացուն»: Oգոստոսի 30-ին Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ակումբում հանդիպեցին կին դատապարտյալներին: «Անտարես» հրատարակչությունը ակցիայի շրջանակներում 400 գիրք նվիրեց հիմնարկի գրադարանին: Հ. Քոչինյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության կազմակերպիչներին և նվիրատուներին՝ նշելով, որ չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը՝ ընթերցումը միշտ էլ ցանկալի է, և ներկաներին խորհուրդ տվեց հնարավորինս շատ կարդալ, քանի որ ինքնազարգացման կարևոր հենքը ընթերցանությունն է: Կին դատապարտյալները ևս շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության համար: Հանդիպումն ավարտվեց կին դատապարտյալի ասմունքով: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր