5044 դիտում
09:44 24-01-2015
Գյումրիի ոճրագործությունը պատվիրատու ունի. Հայկ Ա. Մարտիրոսյան.168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է, որ թերթի հետ զրույցում Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա.Մարտիրոսյանը (Նյու Յորք)` անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին կարծիք է հայտնել, որ Գյումրիի ոճրագործությունն ունի պատվիրատու: Նա նշել է, որ դավադրությունների տեսություններին չի հավատում գոնե այն տեսքով, ինչպիսին դրանք հայտնվում են համաշխարհային և հատկապես ռուսական կամ հետխորհրդային երկրների մամուլի էջերում կամ եթերում:
Ըստ Մարտիրոսյանի, դրանց մեծ մասն աղբ է` ծնված խիստ սահմանափակ ինտելեկտ և թերթային գիտելիքներ ունեցող մարդկանց գլուխներում: Այդպիսիք հատկապես շատ են ռուսական մեդիադաշտում: Անշուշտ, համաշխարհային քաղաքականությունում կամ ներպետական գործերում կան բազում հանգամանքներ և օրակարգեր, որոնք պետությունների կամ դրանց որոշակի խավերի կողմից կեղծվում են, և որոնք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում: Սակայն դա այլ խնդիր է: Արևմուտքում շատերն անգամ այդ գաղափարներն են համարում դավադրության տեսություն, և այստեղ իմ կարծիքն արդեն այլ է:
Ինչ վերաբերում է Պերմյակովի դեպքին, նա ասել է, որ բոլոր դավադրության տեսություններն անհեթեթ են` բացի մեկից. իմ համոզմամբ` ոճրագործությունը պատվիրատու ունի, և այդ պատվիրատուն Ադրբեջանը կամ նրա ավագ դաշնակիցն են կամ՝ երկուսը միասին: Եվ դա խելամիտ բացատրություն ունի: Շրջանառվող մնացած տեսությունները, թե Ռուսաստանն է կանգնած դրա հետևում, որպեսզի իր բազան դուրս բերի Հայաստանից, մեղմ ասած, խիստ անհեթեթ է համարում:
Վերջինս կատարվածի հետևում ամերիկյան հետք տեսնելու տեսությունը մեկ այլ ցնդաբանություն է համարում, որը հրապարակ են նետում, նրա խոսքով, խիստ էքսցենտրիկ «վերլուծաբանները», ինչպես, ասենք, Կիսելյովը: Ադրբեջանական վարկածը, նրա համոզմամբ, իր հերթին՝ վկայում է մի բանի մասին: Հայաստանի տարածքում կատարվել է լրջագույն ահաբեկչական գործողություն և նաև սա է պատճառը, որ կասկածյալը պետք է հանձնվի Հայաստանին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
6414 դիտում
10:41 16-09-2017
Միայն խորհրդարանով հնարավոր չէ դրական արդյունք արձանագրել. Արմեն Մարտիրոսյան.«168 Ժամ»
Այս բաժնից
826 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1087 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2380 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ