211652_close_icon
views-count946 դիտում article-date 09:35 24-01-2015

Վերջին 1 շաբաթվա ընթացքում բանկերի կողմից գնվել է 96 մլն 366 հազար դոլար

Հունվարի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,366,079 դոլար 473.59 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 91,411,954 ԱՄՆ դոլար 476.76 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 3,700,000 ԱՄՆ դոլար 470.46դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով : Միջբանկային շուկայում իրականացվել է 18,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 477.31 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,325,192 EUR 547.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8,558,238 555.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 693,711,306 ՌԴ ռուբլի 7.17 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 144,825,638 ՌԴ ռուբլի 7.48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: Հունվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.7 մլն ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր