211652_close_icon
views-count1289 դիտում article-date 13:27 19-07-2014

Բանկերի կողմից գնվել է 96 մլն, վաճառվել 99 մլն ԱՄՆ դոլար

Հուլիսի 14-18-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,039,339 դոլար 406.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 99,721,821 ԱՄՆ դոլար 407.70 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանա կահատվածում իրականացվել է 21,180,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,172,352 EUR 551.43 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,186,074 EUR 554.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 984,250,855 ՌԴ ռուբլի 11.72 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 246,787,505 ՌԴ ռուբլի 11.90 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.1 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ՀՀ Կենտրոնական բանկից:

Նմանատիպ նյութեր