211652_close_icon
views-count9747 դիտում article-date 12:21 24-01-2015

Ադրբեջանցի դիվերսանտներին հետ շպրտելու ժամանակ զոհված Արտակը Վեդի քաղաքից էր

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հունվարի 23-ին ձեռնարկված հերթական դիվերսիոն փորձի հետշպրտման ժամանակ զոհված Արտակ Վաղարշակի Սարգսյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, Վեդի քաղաքից էր: Նա ընդամենը 22 տարեկան էր: Արտակի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունվարի 24-ին, իսկ հուղարկավորությունը՝ վաղը՝ հունվարի 25-ին: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ հունվարի 23-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձերն էին ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ, որոնք կասեցնելու ժամանակ, ցավոք, հայկական կողմը կորուստներ է ունեցել: Զոհվել էին լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: Հայկական կողմը նաև վիրավորներ ունի: Նախնական տվյալներով՝ ադրբեջանական կողմն ունեցել է 3 զոհ: ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:

Նմանատիպ նյութեր