10731 դիտում
14:06 24-01-2015
Ադրբեջանցի դիվերսանտը ցանկանում է դիմել Բակո Սահակյանին՝ ներման խնդրանքով
Շահումյանի շրջանում ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզականդիվերսիոն խմբի անդամ, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովը առայժմ չի ցանկանում բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը:
Այս մասին «[url=http://artsakhpress.am/arm/news/11045/adrbejanci-diversanty-cankanum-e-dimel-lxh-nakhagahin--nerman-khndranqov.html]Արցախպրես[/url]»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանցի դիվերսանտի փաստաբան Էրիկ Բեգլարյանը՝ նշելով, որ Ասկերովը մինչեւ հունվարի 29-ը դեռ ժամանակ ունի որոշում կայացնելու համար:
«Դատավճռից հետո տեսակցել եմ պաշտպանյալիս, նա հայտնել է, որ չի ցանկանում վճիռը բողոքարկել, և ամենայն հավանականությամբ կօգտվի ԼՂՀ նախագահին ներման խնդրանքով դիմելու հնարավորությունից»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:
Նմանատիպ նյութեր
50145 դիտում
10:16 21-02-2021
Բաքու վերադարձած ադրբեջանցի դիվերսանտը տեսաուղերձով դիմել է Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25550 դիտում
09:04 17-01-2018
Ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին դիմած ցմահ դատապարտյալներից 2-ը քաղաքական են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
880 դիտում
20:36 19-12-2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին
736 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
766 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում