Իրանը դադարեցնում է արտասահմանյան ընկերությունների հետ դոլարային գործարքները
Իրանի իշխանութւյունները որոշում են կայացրել արտասահմանյան գործարքները դոլարով կնքելուց հրաժարվելու մասին: Այդ մասին հայտնել է Իրանի Կենտրոնական բանկը:
Իրանի ԿԲ-ի նախագահ Գոլամ Ալի Քամբիաբը հայտարարել է, որ այսուհետ արտաքին առևտրի գործարքներումկբացառվի դոլարը: Կօգտագործվեն այլ երկրների դրամական միավորներ՝ ռուսական ռուբլին, եվրոն, թուրքական լիրան և հարավկորեական ուոնը: