2030 դիտում
23:43 24-01-2015
Նկարներ, որոնք խոսում են մշակութային ցեղասպանության մասին. ցուցահանդես՝ Քաղաքապետարանում
Այսօր ՝ հունվարի 24-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունենցավ «Մշակութային ցեղասպանություն» խորագրով` լուսանկարների ցուցադրություն:
Միջոցառումը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Ապա Սրբազան հայրը ողջունեց ներկաներին՝ մասնավորապես ասելով. «Այստեղ կան նկարներ, որոնք խոսում են մշակութային ցեղասպանության մասին: Անիի Մայր Տաճարը, Աղթամարի Սուրբ Խաչը, Մշո Սուլթան Սուրբ Կարապետը, Հովվի կամուրջը, Մշո դաշտը, Կարսի միջնաբերդը… Մեկ խոսքով՝ դրանք կանգուն են, բայց հայի շունչը պակասել է: Այստեղ հավաքվելով՝ մենք պետք է այդ շնչառությունը գոնե տեսականորեն հաղորդենք, որպեսզի դա մի օր դառնա առարկայական»:
Ճեմասրահում ցուցադրված էր Արևմտյան Հայաստանի խոնարհված սրբավայրերի և կոթողների 24 լուսանկար, որոնց հեղինակը լուսանկարչուհի Տաթև Մելքոնյանն է:
Սա «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի 9-րդ միջոցառումն է: Ծրագրի ընթացքում ամեն ամսվա 24-ին երիտասարդները ոգեկոչում են անմեղ նահատակների հիշատակը: Նրանք իրենց միջոցառումների ընթացքում արդեն անդրադարձել են 1,5 միլիոն զոհերին, 4000 նահատակ հոգևորականներին և 700-ից ավելի մտավորականներին, ընդհանրական աղոթք ու հոգեհանգստյան կարգ կազմակերպել նրանց հիշատակին:
Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
898 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
979 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1324 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ