2393 դիտում
22:34 24-01-2015
Ավարտվեց ՀՅԴ 32-րդ ընդհանուր ժողովը. ընտրվել է նոր Բյուրո
Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ ընդհանուր ժողովը գումարվեց Դիլիջանում՝ հունվարի 6-24-ը: Այս մասին տեղեկացնում է կուսակցության պաշտոնական կայքը: ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարված ժողովին մասնակցեցին կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ եւ խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։
Ժողովը նախ լսեց, քննարկեց և արժևորեց կուսակցության անցած հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու թերացումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին և ներազգային ճակատներում կուսակցության գործունեությունն ու դիրքորոշումները՝ իր համահայկական և հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։
Իր աշխատանքների ավարտին, ՀՅԴ 32-րդ ընդհանուր ժողովը ընտրեց նոր Բյուրո՝ հետևյալ կազմով. Վիգեն Բաղումյան (Իրան), Վիգեն Յակուբյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Հակոբ Խաչերյան (Լիբանան), Հրանտ Մարգարյան (Հայաստան), Կիրո Մանոյան (Հայաստան), Խաչիկ Մուրադյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Բենիամին Պչաքչյան (Լիբանան), Հակոբ Տեր Խաչատուրյան (Կանադա), Արմեն Ռուստամյան (Հայաստան), Սպարտակ Սեյրանյան (Հայաստան), Մուրադ Փափազյան (Ֆրանսիա):
ՀՅԴ Բյուրոն իր առաջին նիստին Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հրանտ Մարգարյանին, իսկ քաղաքական ներկայացուցիչ՝ Արմեն Ռուստամյանին:
Նմանատիպ նյութեր
1161 դիտում
12:04 10-08-2022
Այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ. ՀՅԴ Բյուրո
1249 դիտում
11:55 05-06-2014
Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա հարձակումները խրախուսվում են Թուրքիայի կողմից. ՀՅԴ Բյուրո
Այս բաժնից
457 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
643 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1369 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն