2393 դիտում
13:02 25-01-2015
Ստեփանավանի բժշկական կենտրոնում շոշափելի հաջողություններ են գրանցվել
Ստեփանավանի բժշկական կենտրոնի համար, ըստ տնօրեն Ռոբերտ Կոծինյանի, նախորդ տարին արգասաբեր է եղել, քանի որ. բժշկական կենտրոնում մշտական հիմունքներով աշխատանքի են ընդունվել վիրաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, իսկ պայմանագրային հիմունքներով` պլաստիկ վիրաբույժ, էխոկարդիոգրաֆիստ, մաշկավեներաբան:
Թեև 2014թ. առաջին կիսամյակում աճել էր նաև վճարովի ծառայությունների թիվը, սակայն երկրորդ կիսամյակում, ըստ տնօրենի, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով վճարովի ծառայությունների որոշակի անկում է արձանագրվել: Բժշկական կենտրոնի համար կարևոր է եղել նաև «Լոռու առողջապահական հիմնադրամի» աջակցությամբ սպիրոմետրի և բիոքիմիական անալիզատորի ձեռք բերումը: ՌԴ Ռոսպոտրեբնադզորի կողմից բժշկական կենտրոնին տրամադրվել են նաև իմունոֆերմենտատիվ անալիզների համար նախատեսված լաբորատոր կաբինետի սարքավորումներ, որոնք, սակայն, դեռևս չեն շահագործվում:
Ուրախալին այն է, որ 2013թ. համեմատությամբ մանկաբարձական բաժանմունքում գրանցվել է ծննդաբերությունների թվի աճ՝ 10,1 %-ով:
Սակայն բուժհաստատությունում նեղ մասնագետների լուրջ կարիք է զգացվում, եղած բժիշկներն էլ աշխատում են գերծանրաբեռնված:
Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»