«Բոկո Հարամն» ազատ է արձակել 200 պատանդի
Նիգերիայում «Բոկո Հարամ» ջիհադիստական խմբավորման զինյալներն ազատ են արձակել 200 պատանդի: Նրանք առեւանգվել էին հունվարի 6-ին՝ երկրի հյուսիսային գյուղերից մեկից:
Փրկված կանանցից մեկի խոսքով՝ գերիներին ազատել են այն բանից հետո, երբ վերջիններս հրաժարվել են ենթարկվել խմբավորման կանոններին: Զինյալների մոտ եւս 20 պատանդ է մնացել:
Ավելի վաղ ջիհադիստները հարձակվել էին նիգերիական գյուղերից մեկի վրա եւ սպանել 15 մարդու: