211652_close_icon
views-count4900 դիտում article-date 13:48 25-01-2015

Տատա Սթիլ մրցաշարը մոտենում է եզրագծին

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ավարտին է մոտենում Տատա Սթիլ 2015 անվանումը կրող գերհզոր մրցաշարը: Նախավերջի 12-րդ տուրում Ա մրցաշարում հանդես եկող մեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Մակսիմ Վաշյե-Լագրավի հետ և պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Խաղացված 12 տուրերից հետո Արոնյանն ունի 5.5 միավոր: Մրցաշարի առաջատարն է Մագնուս Կարլսենը, որն ունի 8.5 միավոր: Բ մրցաշարում հանդես եկող Սամուել Սևյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Դավիդ Նավարաի հետ: Խաղացված 12 տուրերից հետո Սևյանն ունի 6.5 միավոր: Այսօր կայանալիք վերջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Դին Լիժենի հետ, իսկ Սևյանի մրցակիցը կլինի Յան Տիմմանը:

Նմանատիպ նյութեր