211652_close_icon
views-count4843 դիտում article-date 14:19 26-01-2015

Տատա Սթիլ 2015. Արոնյանը մրցաշարն ավարտել է 10-րդ հորիզոնականում

Հոլանդիայի Վեյկ ան Զե քաղաքում ավարտվել է Տատա Սթիլ 2015 անվանումը կրող գերհզոր մրցաշարը: Վերջին 13-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվել է Դին Լիժենին: 13 հնարավորից վաստակելով 9 միավոր մրցաշարի հաղթող է ճանաչվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լևոն Արոնյանը վաստակելով 5.5 միավոր զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: Բ մրցաշարում գերազանց ելույթ է ունեցել Սամուել Սևյանը: Վերջին տուրում Սևյանը պարտության է մատնել Յան Տիմմանին և 13 հնարավորից վաստակելով 7.5 միավոր զբաղեցրել 6-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է 10.5 միավոր վաստակած Վեյ Յին:

Նմանատիպ նյութեր