42-ամյա դարպասապահի ֆանտաստիկ սեյվերը` «Վասկո դա Գամա»-ի դեմ խաղում. տեսանյութ
Բրազիլական «Վասկո դա Գամա»-ի և «Սան Պաուլո»-ի միջև կայացած հանդիպման ժամանակ «Սան Պաուլո»-ի 42-ամյա դարպասապահ Ռոժերիո Սենին մի շարք ֆանտաստիկ սյեվերի հեղինակ է դարձել: Չնայած ֆուտբոլային առումով իր պատկառելի տարիքին, ռմբարկու դարպասապահը մի քանի դրվագներում փայլուն ռեակցիա է ցուցաբերել:
Հարկ է նշել, որ Սենին 2007 թվականին մտել է Գինեսի ռեկորդների գիրք, որպես աշխարհում ամենաշատ գոլ խփած դարպասապահ: Ներկայումս Սենիի հաշվին գրանցված է 123 գոլ: