211652_close_icon
views-count6079 դիտում article-date 15:54 01-03-2025

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ վերադարձնելու նպատակով մտերիմին հանձնված, մոտ 3 մլն դրամ արժողությամբ հիդրոմուրճը վերջինը վաճառել է․ գործն ուղարկվել է քննչական բաժին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Խ․-ն և հայտնել, որ իրենց ապրանքը առանց իրենց հարցնելու ինչ-որ ընկերություն վերցրել և տեղափոխել է այլ տարածք, որը ինքը հայտնաբերել է և արժեքը մոտ 3 մլն 500 հազար դրամ է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Շուբին Ս․-ն հայտնել է, որ 2024թ-ի սեպտեմբեր ամսին Երևան քաղաքում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարևանությամբ իր մտերիմ, Երևանի բնակիչ 50-ամյա Սամվել Ջ․-ին տվել է իրեն պատկանող հիդրոմուրճը՝ հետագայում վերադարձնելու նպատակով, սակայն պարզել է, որ նա նշված հիդրոմուրճը նախնական տվյալներով վաճառել է մեկ այլ անձի՝ պատճառելով իրեն շուրջ 3 մլն դրամի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր