211652_close_icon
views-count3705 դիտում article-date 21:33 04-10-2016

ԵԱՀԿ Մինսկի խումբը սպասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համաձայնությանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ հաջորդ հանդիպումը կազմակերպելու համար: Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ռուսական լրատվական գործակալությանը հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք լիահույս ենք, որ նախագահները համաձայնություն կտան հաջորդ հանդիպման անցկացման վերաբերյալ: Առայժմ հաջորդ հանդիպման ժամկետն ու անցկացման վայրը դեռևս հայտնի չեն»,-ասել է Ուորլիքը: Ամերիկացի պաշտոնյան շտապել է հավելել, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում համանախագահներն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկել ավելի վաղ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունն ու կողմերի հետագա քայլերը:

Նմանատիպ նյութեր