2400 դիտում
15:55 26-01-2015
Ես մինչև վերջ պիտի բողոքեմ, քանի որ երեխու արյուն ծախող չեմ. տուժող. Վարդան Պետրոսյանի դատավարությունը կրկին լարված է անցնում
Ես մինչեւ վերջ պիտի բողոքեմ, քանի որ երեխու արյուն ծախող չեմ: Իսկ դուք բոլորդ էլ, երեւի, կծախեք։ Այս մասին այսօր Վարդան Պետրոսյանի դատավարության ժամանակ արձագանքեց տուժող Արթուր Հակոբյանը՝ դիմելով Պետրոսյաններին, ինչը վրդովեցրեց Վարդան Պետրոսյանի քրոջը` Աշխեն Պետրոսյանին:
Երկու կողմերի միջեւ վիճաբանություն սկսվեց, ինչից հետո դատավորը Աշխեն Պետրոսյանին հեռացրեց նիստերի դահլիճից:Արթուր Հակոբյանը, շարունակելով իր խոսքը, ասաց. «Ես քեզ ճանաչե՞լ եմ, ես քեզանից փող ուզած կա՞մ: Ես քեզ ճանաչել եմ՝ որպես դերասան, որպես հայ մարդ: Իսկ իննսունական թվերին թողեցիր, գնացիր՝ փրփուրով վաննա ընդունելու համար»:
Ավելացրեց նաև, որ պատասխան են տալու այն «մեծ ամանով ճաշի համար, որը եփել են»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր՝ հունվարի 23-ի ճառում հայտարարել էր, որ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է: «Այստեղ անգամ օբյեկտիվության նշույլ չկա»,-ընդգծել էր պաշտպանը:
Իր հերթին դերասանի մյուս պաշտպանը՝ Մարի Լոռ Դոզեն, ասել էր, որ հետեւելով դերասան Վարդան Պետրոսյանի դատական գործի ընթացքին՝ կարծես «Ռիալիթի շոու»-ի է հետեւել: «Ոչ ոք չի կարող ինձ ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է այն արարքի համար, որը դուք քննում եք: Պաշտպանական կողմն ապացուցեց նրա անմեղությունը»,-ասել էր նա: Պաշտպանական ճառի ժամանակ ծափահարություններ էին հնչել, ինչը զայրացրել էր տուժողների իրավահաջորդներին եւ վերջիններս արգելել էին ծափահարություններ հնչեցրել՝ դժգոհելով, թե երեխաների գլուխը կերել են, հիմա էլ ծափեր են հնչեցնում: Նրանք այնքան էին բորբոքվել, որ հեռացել էին նիստերի դահլիճից:
Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը, ում համար մեղադրողը պահանջել էր 6 տարի 6 ամիս ազատազրկում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Լուսանկարը՝ Լևոն Ամիրզյանի
Նմանատիպ նյութեր
16326 դիտում
16:52 19-12-2014
Ինչո՞ւ է ճանապարհային երթևեկության կանոնները խախտում Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4923 դիտում
21:03 06-03-2014
Մարտի 12-ին սկսվելու է Վարդան Պետրոսյանի դատավարությունը
2904 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
Այս բաժնից
664 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
709 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
700 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են