1187 դիտում
16:10 27-01-2015
Ինչ միջոցառումներ են սպասվում Ս. Սարգիս զորավարի տոնին՝ Արարատյան Հայրապետական թեմում
Այսօր՝ հունվարի 27-ին, ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ մամլո ասուլիս ս. Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների մասին: Բանախոսներն էին ԱՀԹ առաջնորդնիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը և ԱՀԹ էլեկտրոնային քարոզչության պատասխանատու և ս. Սարգսի տոնի միջոցառումների համակարգող Էլզա Մանուկյանը:
Տեր հայրը Տերունական աղոթքով սկսեց, ապա ներկաների հետ աղոթքեց Հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, հայ զիվորների պաշտպանության, զոհված զինվորների ու Ավետիսյան ընտանիքի անդամների հոգիների համար:
Ասուլիսի ընթացքում Տեր Պետրոսը ասաց, որ այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ս. Սարգիս զորավարի տոնը նշում է հունվարի 31-ին: Արդեն 10 տարի է՝ թեմը Տ. Նավասարդ Սրբազանի աջակցությամբ տոնը կրկին դարձրել է համաժողովրդական:
Ամեն տարի տոնի նախընթաց օրերին ավելանում են զորամասեր այցելությունները: Տարբեր զորամասերում ու զինվորական հոսպիտալներում կազմակերպվում են համերգներ, վիկտորինաներ, թատերական ներկայացումներ: Հոսպիտալում քահանաները բժշկության ավետարան են ընթերցում՝ աղոթելով Աստծուն զինվորների շուտափույթ ապաքինման համար:
Այս տարի նախորդ տարվա նման առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց պիտի մեկնարկի խաչերթ, որին մասնակցելու են հոգևորականներ, զինվորականներ, բուհերի, ռազմական ու ոստիկանական ակադեմիաների ուսանողներ, երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և այլք:
Այս տարի ևս Սիրահարների պուրակում տեղի կունենա բացօթյա համերգ՝ հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
Նախորդ օրը՝ երեկոյան, Կարպի լճի տարածքում կկազմակերպվի տոնական համերգ:
Քանի որ այս տարվա տոնական ծրագիրն առանձնանում է գեղարվեստական ուղղվածությամբ, տոնի բուն օրից հետո շարունակվելու է նկարչական ու քանդակագործական աշխատանքների ներկայացումը:
Բոլոր հեղինակներն իրենց աշխատանքները Կասկադի տարածքում ներկայացնելու հնարավորություն են ունենանալու փետրվարի 15-ին՝ Բուն Բարեկենդանի օրը, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
22:15 24-12-2014
Դպրական ձեռնադրության քննություն` Արարատյան հայրապետական թեմում
1749 դիտում
21:26 12-03-2015
Միջինքը` Արարատյան Հայրապետական թեմում. լուսանկարներ
14222 դիտում
19:23 27-03-2016
Ինչպե՞ս նշվեց Սուրբ Զատիկը Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2248 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
916 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1333 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան