1749 դիտում
21:26 12-03-2015
Միջինքը` Արարատյան Հայրապետական թեմում. լուսանկարներ
Մարտի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդարանում երիտասարդական միությունները նշեցին Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով:
Միջոցառումը սկսվեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ, ապա երիտասարդաց միության անդամները ներկաներին հյուրասիրեցին միջինքի ուտեստներով՝ Կուտապ, Թթվեպաս, Օձի թթու, Թոփիկ, Մախոխապուր, Պասուց տոլմա և այլն:
Երիտասարդները պատրաստել էին նաև Միջինքի զարդ համարվող Բաղարջ հացեր, որոնց մեջ մետաղադրամների փոխարեն խաչեր էին տեղադրել:
Օրը հագեցած էր ազգագրական պարերով: Թեմի երիտասարդները Միջինիքն նվիրված ազգային այս տոնը նշում են արդեն երկրորդ անգամ, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
22:15 24-12-2014
Դպրական ձեռնադրության քննություն` Արարատյան հայրապետական թեմում
1184 դիտում
16:10 27-01-2015
Ինչ միջոցառումներ են սպասվում Ս. Սարգիս զորավարի տոնին՝ Արարատյան Հայրապետական թեմում
1539 դիտում
10:58 02-07-2014
Արարատյան Հայրապետական թեմի Մարմաշենի Ս. Գևորգ եկեղեցում մեկնարկեց 3-րդ բակային ճամբարը
Այս բաժնից
2068 դիտում
12:20 13-01-2025
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին
1747 դիտում
10:15 13-01-2025
Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է
2338 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի