1018 դիտում
16:46 27-01-2015
ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկին
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
Նախագահը շնորհավորել է դեսպան Նովակովսկուն և մաղթել հաջողություններ` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է ընդգծվել, որ հայ-լեհական միջպետական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական բարեկամության վրա, և քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը միանգամայն համապատասխանում է հայ և լեհ ժողովուրդների ցանկություններին:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները, պարբերական քաղաքական խորհրդատվությունները, մշակութային ակտիվ փոխանակումները թույլ են տալիս տնտեսական ոլորտում աստիճանաբար, բայց վստահորեն մեծացնել առևտրաշրջանառության ծավալներն ու ընդլայնել փոխգործակցության ոլորտները, որտեղ, նրանց համոզմամբ, զգալի ներուժ կա:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի հայ-լեհական հարաբերություններին՝ ավելի ակտիվացնելով երկկողմ տնտեսական կապերը, դրանք համապատասխանեցնելով քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:
Հանրապետության Նախագահը և Լեհաստանի դեսպանն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության զարգացմանը: Դեսպան Եժի Նովակովսկու հավաստմամբ, Լեհաստանը պատրաստակամ է իր աջակցությամբ նպաստել այդ հարաբերությունների զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
3208 դիտում
15:10 08-02-2018
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նորանշանակ դեսպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1216 դիտում
15:30 11-11-2014
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն
1270 դիտում
14:47 17-06-2016
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Յոգեշվար Սանգվանը
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»