83547 դիտում
17:27 27-01-2015
Առեղծվածային սպանություն Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է տղամարդու թաղված դի. դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետը, շրջանի դատախազն ու փորձաքրեագիտական բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ , ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Շենգավիթ վարչական շրջանում՝ Արտաշիսյան 39 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում, կասկածելի հանգամանքներում մահացած անձ կա:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության Շենգավիթ բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժանանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվոով աշխատակիցներ՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Այս պահին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ նշված ավտոտնակում դեպքի վայրի զննություն են կատարում, քանի որ ավտոտնակի մեջ գտնվող փոսում հայտնաբերվել է տղամարդու դի: Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մկրտչյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով դեպքի հանցագործության վտանգավորության աստիճանը,, տեղում են նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազության մեծ թվով աշխատակիցներ ՝ համայնքի դատախազ՝ Արմեն Չիչոյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածը հանդիսանում էր նույն շենքի բնակիչ, 47-ամյա Գերման Ոսկանյանը, ում հարազատները օրեր առաջ ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն են տվել, որ նա հունվարի 25-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել:
***
18:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հորի մեջ հայտնաբերվել է դին՝ թաղված վիճակում, իսկ ավտոտնակի մեջ՝ արյունոտ դանակներ, խոհանոցային մեծ դանակ («չափաջաղ»), որի վրա նույնպես առկա են արյան հետքեր:
Արդեն փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
***
18:45
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ սպանությունը կատարելու կասկածանքով ոստկանության Շենգավիթի բաժին է տարվել սպանվածի հայրը:
Բակում հավաքված հարևանները ֆոտոլրագրողին ասում էին. «Լավա՝ ոստիկանները տաք հետքերով և օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտեցին զարհուրելի սպանությունը, թե չէ, եթե ճիշտ չաշխատեին ոստիկանները՝ սաղիս վրա կասկածելու էին: Ո՞ւմ մտքով կանցներ, որ 74-ամյա հայրը մի քանի անգամ կկացնահարեր որդուն, հետո էլ ալիբի կստեղծեր, թե ինքը վերջին հարկի իր լուսամուտից տեսել է, որ վերջին անգամ իր կողմից սպանված տղայի հետ խոսելիս են եղել 3 ռուսախոս երիտասարդներ ու երևի այդ ձևով փորձում էր ոստիկանններին մոլորեցնել: Լավ էր՝ դա նրան չհաջողվեց ու հիմա ցավելով կատարվածի համար՝ գոնե գոհ ենք, որ ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+