137007 դիտում
23:58 04-12-2018
Կրակոցներ Երևանում. 3 վիրավորներից մեկը Երևանում հայտնի՝ Արեշի «Բաղնիքի Արմանն» է. դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետը, քրեական բաժնի պետն ու տարածքի քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի, իսկ 1 հոգի էլ՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքի հետքերով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել էրեբունի վարչական շրջանի Աճեմյան փողոցի 209 հասցեից:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են վիրավորներից 2-ի ինքնությունը. նրանք են՝ 29-ամյա Գևորգ Հարությունյանը, 44-ամյա Արման Ապիյանը, մյուսի տվյալները ճշտվում են:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում էրեբունու քննիչները: ժամանել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով արդեն հանցագործությունը կատարող անձանց հետքի վրա են ու կարճ ժամանակում նրանք հանցագործությունը կատարած անձանց կապացուցեն, թե «ում օրն է 40 օր»:
Փաստի առթիվ քննչական բաժնի պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել բաժնի պետի տեղակալ Գ. Մաթևոսյանը:
Նշված հասցեում՝ բաղնիքի ներսում, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև «Մակարով» ատրճանակի պահունակ, որի վրա կան արյան հետքեր:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում են գտնվում Կենտրոնի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի ոստիկանապետերը
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
05/12/2018
10։30
[color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ՝ 35-ամյա Գևորգ Հարությունյանը (կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպնևմոթորաքս ) ախտորոշմամբ, «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Աթոյան անցում 11 շենքի բնակիչ՝ 27-ամյա Արման Գասպարյանը (աջ սրունքի վերին միջին երրորդականի հրազենային միջանցիկ վիրավորում) ախտորոշմամբ և Երևան քաղաքի Աճեմյան փողոցի բնակիչ՝ 44-ամյա Արման Ապիյանը (ձախ սրունքի միջին երրորդականի թափանցող միջանցիկ հրազենային վնասվածք, ոլոքի բաց բեկորային վնասվածք) ախտորոշմամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Ապիյանին պատկանող բաղնիքի աշխատասենյակում Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ՝ 34-ամյա Պետրոս Հարությունյանը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել Ա. Գասպարյանի և Ա. Ապիյանի ուղղությամբ, ովքեր ստացել են հրազենային վնասվածքներ, իսկ վեճի մասնակիցներից մեկն էլ, ում ինքնությունը ճշտվում է, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Գ. Հարությունյանին։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, «Մակարով» ատրճանակի 1 փամփուշտատուփ, որի մեջ եղել է 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Գ. Հարությունյանին դանակահարած անձի ինքնությունը պարզելու և Ա. Գասպարյանին և Ա. Ապիյանին հրազենային վնասվածքներ պատճառած Պ. Հարությունյանին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+