211652_close_icon
views-count57161 դիտում article-date 22:25 27-01-2015

Range Rover-ով վթարի է ենթարկվել ճանաչված դուդուկահար Կամո Սեյրանյանը. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հունվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 03:20-ի սահմաններում Քանաքեռ -Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել Չարենցավանի 4-ր թաղամասի 14 շենքի բնակիչ, 36-ամյա Կամո Սեյրանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում Կ. Սեյրանյանը իր վարած Range Rover մակնիշի 09 CC 900 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճաոով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվելով՝ բախվել հողաթմբին, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Սեյրանյանը ճանաչված դուդուկահար է: Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնել են, որ Կ. Սեյրանյանը առաջին բուժօգնություն ստանալուց հետո, դուրս է գրվել հիվանդանոցից և նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ ոստիկանության Աբովյանի բաժնից հայտել են, որ Կ. Սեյրանյանը իրոք վթարի է ենթարկվել և իր Range Rover ավտոմեքենան ոստիկանություն չի տեղափոխվել, քանի որ դուդուկահարը մեքենան տեղափոխել է արհեստավորի մոտ, որից հետո միայն՝ հիվանդանոց է մեկնել: Փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում Աբովյանի քննչական բաժնում: Քիչ առաջ համացանցում լուրեր են տարածվել, որ դուդուկահար Կամո Սեյրանյանը վթարի է ենթարկվել: [url=http://esem.am/news/article/view/5/11212/]ESem.am[/url]-ը զրուցեց դուդուկահարի հետ, ով հավաստիացրեց, որ ոչ մի լուրջ բան չկա: Կամո Սեյրանյանը չի հերքել, որ վթարի է ենթարկվել և նշեց, որ մի թեթև մեքենան է վնասվել: Կամոյի խոսքով՝ ինքն այժմ Ծաղկաձորում է՝ իր երաժիշտ ընկերների հետ: «Ինձ մոտ ամեն ինչ կարգին է, որ կարգին չլիներ, ինչպես կգայի Ծաղկաձոր: Սովորական վթար է եղել»,- նշել է դուդուկահարը:

Նմանատիպ նյութեր